ԻրանՔաղաքական

ՄԱՍՈՒԴ ՓԵԶԵՇՔԻԱՆԸ՝ ԻՐԱՆԻ 9-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

«ԱԼԻՔ» – Մասուդ Փեզեշքիանը 14-րդ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում, հաւաքելով ձայների մեծամասնութիւնը դարձաւ Իրանի Իսլամական Հանրապետութեան 9-րդ նախագահը:

Ներքին գործերի նախարարութեան Կենտրոնական ընտրական յանձնաժողովը ամփոփել է երէկ՝ յուլիսի 5-ին կայացած 14-րդ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլի նախնական արդիւնքները:

Ընտրութիւններին մասնակցած 30 մլն. 530 հազար 157 ընտրողից, 16 մլն. 384 հազար 403-ը քւէարկել են Մասուդ Փեզեշքիանի օգտին, իսկ 13 մլն. 538 հազար 179-ը՝ Սաիդ Ջալիլիի օգտին:

Իրանի Իսլամական Հանրապետութեան 9-րդ նախագահը ծնւել է 1954 թւականին՝ Թաւրիզում: Մասնագիտութեան բժիշկ է, սրտի վիարբոյժ:

Նա Իսլ. խորհրդարանի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ նստաշրջաններում պատգամաւոր է ընտրւել Թաւրիզի, Ազարշահրի եւ օսկոյի ընտրատարծքից:

2001-2005 թթ. զբաղեցրել է Առողջապահութեան նախարարի պաշտօնը, իսկ 10-րդ գումարման խորհրդարանում զբաղեցրել է առաջին փոխնախագահի պաշտօնը:

9-րդ եւ 13-րդ նախագահական ընտրութիւններին Փեզեշքիանը թեկնածութեան նոյնպէս նախագահութեան թեկնածութեան յայտ է ներկայացրել:

9-րդ նախագահական ընտրութիւններին արձանագրւելուց օրեր անց նա ինքնաբացարկ է յայտարարել՝ պաշտպանելով Հաշեմի Ռաֆսանջանիին, իսկ 13-րդ նախագահական ընտրութիւններին նրա արժանաւորութիւնը չի հաստատւել Սահմանադրութեան պահապան խորհրդի կողմից:

14-րդ նախագահական ընտրութիւններին, Պահապանների խորհդի կողմից նրա թեկնածութիւնը հաստատումից յետոյ, նա դարձաւ բարեփոխականների թեկնածուն, եւ ընտրութիւնների առաջին փուլում հաւաքելով ձայների 42.45%-ը՝ առաջին տեղով դուրս եկաւ երկրորդ փուլ, որտեղել էլ առաւելութեան հասաւ պահպանողականների թեկնածու Սաիդ Ջալիլիի նկատմամբ:

Related Articles

Back to top button