Դաշնակցական ԲեմՀայաստան - Արցախ

Կարէն Խանլարեան. «Եթէ մենք չուզենանք փրկւել, ոչ մի դաշնակից հայկական խրամատներից առաջ չի անցնի»

«ԱԼԻՔ» – Յուլիսի 4-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հիւրն էր Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի նախկին պատգամաւոր Կարէն Խանլարեանը:

Ի շարս այլ թեմաների, Կարէն Խանլարեանը խօսել է նաեւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների ներկայ փուլի մասին, մտահոգութիւն յայտնել ՀՀ իշխանութիւնների վարած տարածաշրջանային քաղաքականութեան կտրուկ փոփոխութիւնների կապակցութեամբ, որոնք միշտ չէ, որ ճիշտ ընկալում են ունենում դաշնակից պետութիւնների, այդ թւում՝ Իրանի կողմից: Չնայած դրան, նշել է Կարէն Խանլարեանը, տարածաշրջանային խոշոր տէրութիւնները եւ ի մասնաւորի Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որպէս Հայաստանի Հանրապետութեան բնական դաշնակից, շարունակում է հետեւողականօրէն հետապնդել իր որդեգրած մօտեցումները՝ կապւած սահմանների անփոփոխելիութեան, ինչպէս նաեւ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի հետ:

Խօսելով արտաքին քաղաքականութեան մէջ ՀՀ իշխանութիւնների կատարած կտրուկ դարձումների, վեկտորներ փոխելու եւ դա որպէս ՀՀ անվտանգութեան համակարգերի դիւերսիֆիկացիա ներկայացնելու փորձերի մասին՝ Կարէն Խանլարեանը մասնաւորապէս նշել է. «Նախ պէտք է քաղաքական վեկտորի փոփոխութիւնը յստակ տարբերակել դիւերսիֆիկացիայի կամ զանազանակերպութեան մօտեցումից: Իմ կարծիքով՝ անվտանգութեան տեսանկիւնից թէ՛ արտաքին, թէ՛ տնտեսական քաղաքականութեան մէջ դիւերսիֆիկացման քաղաքականութիւնը կարող է օգտակար լինել ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան, այեւ՝ ցանկացած պետութեան համար: Բայց ինչպէս ասացի՝ վեկտորի փոփոխութիւնը պէտք է տարբերակել անվտանգութեան համակարգերի դիւերսիֆիկացիայից: Վեկտրի փոփոխութիւնը բոլորովին այլ մակարդակի խնդիր է, որի իրականացումը մէկ-երկու օրւայ հարց չէ, իսկ որոշ դէպքերում անգամ՝ անհնարին է: Օրինակ, եթէ Հայաստանի Հանրապետութիւնը հէնց վաղը որոշի մտնել ՆԱՏՕ, ապա, դա հնարաւոր չի լինի իրականացնել ընկալելի ժամանակահատւածում մի պարզ պատճառով, որ ՆԱՏՕ-ն ինքը պատրաստ չէ դրան:

Իմ կարծիքով՝ Հայաստան-Իրան փոխյարաբերութիւններում տարակարծութիւնները սկսւեցին այն բանից յետոյ, երբ Հայաստանի անվտանգային համակարգերի դիւերսիֆիկացման խնդիրը ճիշտ չներկայացւեց միջազգային հարթակներում եւ տպաւորութիւն ստեղծւեց, թէ Հայաստանը քաղաքական վեկտորի փոփոխութիւն է կատարում»:

Related Articles

Back to top button