Հայ ԴատՄիջազգայինՔաղաքական
Բողոքի ակցիա Բրիւսէլում՝ ընդդէմ COP29-ի
«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 10-ին Բրիւսէլում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդէմ COP29 համաժողովի: Հաղորդում է Alpha News-ը:
Բելգիայի ՀՅԴ Հայ Երիտասարդական Դաշնակցութեան անդամ Արամ Գէորգեանի խօսքով՝ մասնակիցները հաւաքւել էին՝ արտայայտելու իրենց վրդովմունքը Ադրբեջանում COP29-ի անցկացման աղմկայարոյց որոշման կապակցութեամբ:
«Աւելի քան 150,000 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանւած հայերն ունեն իրենց նախնիների տարածք վերադառնալու հիմնարար իրաւունք։ Վերադարձի այս իրաւունքը պէտք է իրականացւի միջազգային երաշխիքների ներքոյ՝ ապահովելու իրենց հազարամեայ հայրենիքում անվտանգ անցումը եւ վերաբնակեցումը»,- ասել է Գէորգեանը: