Մարզական

Թուրք ֆուտբոլիստը հայերի եւ այլ «ստորադաս մարդկանց» բնաջնջում է քարոզում

«ԱԼԻՔ» – Աւստրիայի հաւաքականին խփած գոլի հեղինակ Մերիհ Դեմիրալը մարզադաշտում ցուցադրել է «Գորշ գայլերի» ֆաշիստական ​​ողջոյնը։ Դրա մասին սոցցանցերում գրել է գերմանացի լրագրող Թոբիաս Հաշը։

«Նա «թուրքերին» քարոզում է որպէս «տէրերի ռասա», որը պէտք է բնաջնջի բոլոր «ստորադաս մարդկանց» (քրդերին, հրեաներին, քրիստոնեաներին, հայերին, եզդիներին եւ այլոց):

Սա կարելի է համեմատել Հիտլերի գերմանական ողջոյնի հետ, քանի որ «Գորշ գայլեր»-ը նոյնպէս Ադոլֆ Հիտլերին համարում են իրենց տիպարներից մէկը։ Սա պէտք է յանգեցնի Դեմիրալի որակազրկմանը EURO2024-ից»,- գրել է գերմանացի լրագրողը։

Յիշեցնենք, որ թուրք ֆուտբոլիստի ժեստը մեծ սկանդալի պատճառ է դարձել: ԶԼՄ-ները հաղորդել են, որ ԻՒԻՖԱ-ն կարող է որակազրկել թուրք ֆուտբոլիստին՝ ծայրայեղ ազգայնական ժեստի համար։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել թուրք մարզիկին։

Այժմ ԻՒԻՖԱ-ն կարող է հեռացնել Դեմիրալին խաղերից:

Թուրքիայում ջղաձգօրէն են արձագանգել Գերմանիայ ՆԳ նախարարի կոչին: Երկրի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպանին՝ Թուրքիայի ֆուտբոլիստի նկատմամբ ԻՒԻՖԱ-ի կարգապահական հետաքննութեան հետ կապւած իրավիճակի պատճառով։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարել է. «ԻՒԻՖԱ-ի կողմից այս հետաքննութեան անթոյլատրելիութեան մասին» եւ Գերմանիայի իշխանութիւնների վերաբերմունքն անէանել «քաղաքական դրդապատճառներով եւ այլատեացութեամբ»:

Related Articles

Back to top button