Հայաստան - Արցախ

Պատմաբանը՝ Փաշինեանին. «Խաչքարերը միջոց են, արդիւնք եւ ոչ պատճառ»

«ԱԼԻՔ» – ԵՊՀ Մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով խաչքարերի մասին Փաշինեանի յայտարարութեանը.

«Դառնացած եմ խաչքարի մասին վարչապետի յուզախառն դատողութիւններից:

Նախ՝ խաչքարներ չեն, այլ խաչքարեր:

Խաչքարերը իշխանութեան, քաղաքական կուսակցութիւնների, ընդդիմութեան, նոյնիսկ Հայ Առաքելական Եկեղեցու նախաձեռնութիւնը չեն: Խաչքարային մշակոյթի նոր ալիքը՝ սկսած անցած դարի 60-ական թւականներից՝ ծագել, զարգացել եւ մնում է զուտ ժողովրդական նախաձեռնութիւն: Իհարկէ, կարելի է քննել, խօսել դրա լաւ ու վատ դրսեւորումների մասին:

Բայց այն միանշանակ հանրոյթի մի զգալի մասի դարերով փորձւած արձագանգն է իրավիճակին, նրա յոյսի դրսեւորումն է, երբ իրականութիւնն ու քաղաքականութիւնը որեւէ յոյս չեն տալիս: Նախ այս մասին պիտի մտածել, բարձրաձայնել, հասկանալ: Խաչքարերը միջոց են, արդիւնք եւ ոչ պատճառ»,- գրել է նա:

Related Articles

Back to top button