Հայաստան - Արցախ

Գերասիմ Վարդանեանի յայտարարութիւնը կալանավայրից. «Շարունակում են հեղինակութեանս արատաւորմանն ուղղւած քայլերը` նոյն ոճով հրապարակելով խեղաթիւրւած նոր ձայնագրութիւններ»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, քաղբանտարկեալ Գերասիմ Վարդանեանի փաստաբան Սօսէ Չանդոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ հանրութեանը փոխանցելով իր պաշտպանեալի յայտարարութիւնը.

«Այսօր (յունիսի 19) Արմաւիր քրէակատարողական հիմնարկում տեսակցել եմ պաշտպանեալ Գերասիմ Վարդանեանին, ում փոխանցել եմ այսօր տարածւած ձայնագրութիւնների բովանդակութիւնը:

Գերասիմ Վարդանեանը խնդրեց փոխանցել.

«Անյայտ ծագման ու կեղծւած ձայնագրութիւնների միջոցով ինձ նախ ապօրինի կալանաւորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակութեանս արատաւորմանն ուղղւած քայլերը` նոյն ոճով հրապարակելով խեղաթիւրւած նոր ձայնագրութիւններ, որոնց նպատակը ինձ եւ իմ կուսակցութեանը հարւածելն ու շարժումը պառակտելն է:

Ես անգամ զրկւած եմ ինձ վերագրւող հերիւրանքներից, իրականութեանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանւելու հնարաւորութիւնից, քանի որ սահմանափակւած է իմ տեսակցութիւնների իրաւունքը եւ կտրւած է աշխարհի հետ իմ կապը:

Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր եւ ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին եւ սասանել գործող իշխանութեան դէմ պայքարելու մեր միասնական կամքը»»,- գրել է փաստաբանը:

Related Articles

Back to top button