Հայաստան - ԱրցախՄարզական

Վարազդատ Լալայեանը՝ Եւրոպայի եռակի չեմպիոն

Օլիմպիական փոխչմեպիոն, աշխարհի եւ Եւրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայեանը հաւասարը չունեցաւ Վրաստանի Բաթումի քաղաքում աւարտւած ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնում: +110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդիւնքով Լալայեանը երրորդ անգամ կարիերայում նւաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241):

Լալայեանը երկու վարժութիւններում էլ պայքարը սկսեց այն ժամանակ, երբ բոլորն աւարտել էին իրենց մցրելոյթները: Պոկում վարժութիւնում նա առաջին մօտեցմամբ բարձրացրեց 200 կգ, երկրորդ մօտեցմամբ՝ 210 կգ: Երրորդ մօտեցումից հրաժարւեց: Լալայեանն այս վարժութիւնում 18 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած Դանիլ Վագացիեւին:

Հրում վարժութիւնում Լալայեանը բարձրացրեց 241 կգ, երկրորդ մօտեցմամբ փորձեց ռեկորդ սահմանել եւ հրել 253 կգ, բայց ձախողեց: Երրորդ մօտեցմամբ եւս չկարողացաւ հրել 253 կգը:

Լալայեանի մասնակցութեամբ +110 կգ քաշայինների պայքարին մարզադահլիճում հետեւում է եռակի օլիմպիական չեմպիոն, 7-ակի աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Լաշա Տալախաձէն:

News.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում Տալախաձէն նշել էր, որ այսօրւայ պայքարում եւ Եւրոպայում իր ֆաւորիտը Վարազդատ Լալայեանն է:

Related Articles

Back to top button