ԱԱ-2026. Անձրեւը կանգնեցրեց Աշխարհի առաջնութիւնը. Ֆրանսիա-Իրաք խաղը 2 ժամ 15 րոպէով դադարեց

Աշխարհի առաջնութեան Ֆրանսիա-Իրաք հանդիպումը պատմութեան մէջ մտաւ որպէս մրցաշարի ամենաերկար դադար ունեցած խաղերից մէկը:
Երկրորդ խաղակէսից առաջ անձրեւն ու կարկուտը ստիպեցին մրցավարներին 2 ժամ 15 րոպէով դադարեցնել հանդիպումը։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ֆուտբոլիստները մնացել էին հանդերձարաններում, մինչդեռ հանդիսատեսը, կայծակի վտանգի պատճառով, ժամանակաւորապէս լքել էր տրիբունաները։ Երկարատեւ դադարը հազւադէպ երեւոյթ է Աշխարհի առաջնութիւնների պատմութեան մէջ եւ կրկին ուշադրութեան կենտրոն բերեց եղանակային ծայրայեղ պայմանների ազդեցութիւնը մրցաշարի վրայ։
Խաղի վերսկսումից յետոյ Կիլիան Մբապէի գլխաւորութեամբ Ֆրանսիան շարունակեց իր ճնշումը եւ 3-0 հաշւով յաղթեց Իրաքին՝ ապահովելով յաջորդ փուլի ուղեգիր։
Միւս հանդիպումներում Արգենտինան 2-0 հաշւով յաղթեց Աւստրիայինշ Նորւեգիան 3-2 հաշւով առաւելութեան հասաւ Սենեգալի նկատմամբ իսկ Ալժերը 2-1 հաշւով պարտութեան մատնեց Յորդանանին:



