Հայաստան - ԱրցախՄշակութային
Այստեղ յստակ երեւում է, թէ ինչպէս է «ադրբեջանցի» վանդալը ոչնչացնում հերթական խաչքարը

«Հայքի մշակոյթի օմբուդսմէն» «Ֆէյսբուք»-եան էջում տարածւել է տեսանիւթ՝ կից գրառմամբ.
«Բռնազաւթւած Արցախում ամէն վայրկեան Ադրբեջանի պետական մակարդակով իրականացւող մշակութային ցեղասպանութեան նոր դէպքեր են արձանագրւում։
2024 թ. փետրւարի 27-28 ընկած ժամանակահատւածում հրապարակւեց մի տեսանիւթ, որում յստակօրէն երեւում է, թէ ինչպէս է «ադրբեջանցի» վանդալը ոչնչացնում հերթական խաչքարը։
Այս ամէնը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը հանդիսանում է քաղաքակրթութեան թշնամի»։