ԻրանՔաղաքական

ԱԳ նախարար. «Իսրայէլի ագրեսիան հնարաւոր չէր լինի առանց ԱՄՆ-ի աջակցութեան»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին այսօր՝ առաւօտեան հանդիպել է Իրանում հաւատարմագրւած դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում լուսաբանական բացատրութիւններ է ներկայացրել Իրանի վրայ Իսրայէլի ակնյայտ ագրեսիայի վերաբերեալ:

«Սիոնիստական ​​ռեժիմի յարձակումները Իրանում տարբեր թիրախների վրայ սկսւել են առանց որեւէ նախազգուշացման եւ համարւում են Իրանի ինքնիշխան տարածք ներխուժում: Յարձակման են ենթարկւել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարեւորը Նաթանզի միջուկային օբիեկտն էր, նաեւ Թեհրանում եւ այլ քաղաքներում գտնւող որոշ թիրախներ, ինչը մեծ թւով սովորական քաղաքացիների նահատակութեան պատճառ է դարձել:

Սա այն դէպքում, երբ միջուկային ծրագրի շուրջ մենք բանակցում էինք ամերիկացիների հետ, եւ այդ բանակցութիւնների 6-րդ փուլը պէտք է կայանար այսօր:

Իսրայէլական ռեժիմը որեւէ սահման չի ճանաչում միջազգային իրաւունքի խախտման գործում, եւ այս անգամ ռեժիմը հատեց միջազգային իրաւունքի եւս մէկ կարմիր գիծը, որը միջուկային օբիեկտների վրայ յարձակումն է, ինչն արգելւած է ցանկացած հանգամանքում:

Ցաւօք, Անվտանգութեան խորհուրդը անտարբերութեամբ է ընդունել այս ագրեսիան։ Ես շնորհակալութիւն եմ յայտնում այն ​​երկրներին, որոնք դատապարտել են այս ագրեսիան, բայց կան եւրոպական երկրներ, որոնք պնդում են, որ քաղաքակիրթ են, սակայն Իսրայէլին դատապարտելլու փոխարէն դատապարտեցին Իրանին:

Մենք արձագանգեցինք այս ագրեսիային՝ մեր իրաւունքները պաշտպանելու համար: Սա իւրաքանչիւր երկրի օրինական իրաւունքն է պաշտպանւել ագրեսիայից, եւ դա այն է, ինչ մեր Զինւած ուժերը սկսել են երկու գիշեր առաջ։

Պաղեստինի օկուպացւած տարածքում ռազմական եւ տնտեսական թիրախների վրայ հրթիռային յարձակումներ իրականացնելու մեր մտադրութիւնը միայն մեզ պաշտպանելն ու ագրեսիային դիմակայելն է։ Առաջին օրը մենք խոցեցինք միայն ռազմական թիրախներ, սակայն, քանի որ անցած գիշեր իսրայէլական ռեժիմն սկսեց հարւածել տնտեսական թիրախներին, երէկ՝ երեկոյեան մենք նոյնպէս սկսեցինք հարւածել տնտեսական թիրախներին:

Ասալուէի վրայ յարձակումն ակնյայտ ագրեսիա է եւ շատ վտանգաւոր գործողութիւն: Պարսից ծոցը հակամարտութեան մէջ ներքաշելը ռազմավարական սխալ է, որի նպատակը պատերազմն Իրանի տարածք տեղափոխելն է: Այս տարածաշրջանում որեւէ ռազմական զարգացում կարող է ազդել ամբողջ աշխարհի վրայ, եւ մենք յոյս ունենք, որ միջազգային հանրութիւնը միջոցներ կը ձեռնարկի Իսրայէլի յանցագործութիւնները դադարեցնելու համար»,- իր ելոյթում ասել է Արաղչին:

Related Articles

Back to top button