ՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել միջուկային զինաթափման հեռանկարները

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ն ակնկալում է մօտ ապագայում Ռուսաստանի հետ սկսել հետագայ միջուկային զինաթափման հեռանկարների քննարկումը։

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Վաշինգտոնի եւ Մոսկւայի կողմից ռազմավարական յարձակողական զէնքի հետագայ կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին նոր համաձայնագրի կնքման հեռանկարները։

«Սա այն պայմանագիրը չէ, որի ժամկէտի աւարտը դուք ցանկանում էք։ Մենք սկսել ենք աշխատել դրա վրայ»,-նշել է Թրամփը՝ աշխարհի համար խնդիր համարելով ռազմավարական յարձակողական զէնքի հետագայ կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի ժամկէտի աւարտը։

Related Articles

Back to top button