ՄիջազգայինՔաղաքական
Էրդողանը Պուտինի եւ Թրամփի հետ կը քննարկի Ստամբուլում հանդիպման հնարաւորութիւնը

«ԱԼԻՔ»- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է իր ռուս եւ ամերիկացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հետ Ստամբուլում Ուկրաինայի հարցով առաջնորդների հանդիպման հնարաւորութեան մասին հեռախօսազրոյց ունենալու ծրագրերի մասին։ Հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
«Մենք կարող ենք այս շաբաթ բանակցութիւններ վարել Պուտինի եւ Թրամփի հետ՝ քննարկելու Ստամբուլում առաջնորդների հանդիպում անցկացնելու հնարաւորութիւնը։ Մենք կը ձգտենք դրան»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով յուլիսի 23-ին Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ուղիղ բանակցութիւնների երրորդ փուլի արդիւնքները։