Պեսկով. «Ռուսաստանի եւ Ուկրաինայի յուշագրերի նախագծերը տրամագծօրէն հակադիր են»

«ԱԼԻՔ» – Կրեմլը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ յուշագրերի նախագծերի վերաբերեալ Մոսկւայի եւ Կիեւի մօտեցումները տրամագծօրէն հակադիր է համարում։ Այս մասին ըստ BBC-ի ռուսական ծառայութեան՝ յայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկրորդ փուլի ընթացքում փոխանակւած յուշագրերի նախագծերի վերաբերեալ մօտեցումները հիմա տրամագծօրէն հակադիր են: Քիչ հաւանական է, որ դրանք կարելի է մէկ գիշերւայ ընթացքում մերձեցնել, դա կը պահանջի շատ բարդ դիւանագիտական աշխատանք»,- ասել է նա:
Նման տեսակէտ նա յայտնել է ի պատասխան այն հարցին, թէ արդեօք Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման հեռանկարն աւելի իրատեսական է դարձել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցութիւնների երրորդ փուլից յետոյ, եւ արդեօք Կրեմլն իրատեսական է համարում այն անցկացնելու համար Կիեւի կողմից առաջարկւած ժամկէտը՝ օգոստոսի վերջը։