ՄիջազգայինՔաղաքական

ՀԱՄԱՍ. «Բոլոր ազատատենչներին կոչ ենք անում «Ալ Աքսայի փորթորիկ»-ի մասնակիցը դառնալ»

«ԱԼԻՔ» –  Պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժումը «Ալ Աքսայի փոթորիկ» գործողութեան առաջին տարելիցի առիթով հանդէս է եկել յայտարարութեամբ՝ աշխարհի բոլոր ազատատենչներին կոչ անելով «Ալ Աքսայի փոթորիկ» գործողութեան մասնակիցը դառնալ:

«Հոկտեմբերի 7-ը պայքարի պատմական պահ էր եւ տրամաբանական պատասխան սիոնիստների՝ մեր ազգային հարցը ոչնչացնելու ծրագրերին։ Հոկտեմբերի 7-ից սկսեալ, մէկ տարւայ ընթացքում, նացիստական բնոյթի թշնամին իրականացրել է ամենասարսափելի յանցագործութիւններն ու սպանութիւնները՝ ցեղասպան պատերազմ սկսելով մեր ժողովրդի դէմ»,- ասւած է հրապարակւած յայտարարութիւնում:

ՀԱՄԱՍ-ը հաւաստիացրել է, որ բազմաթիւ ջանքեր է գործադրել եւ կը գործադրի սիոնիստական թշնամու ագրեսիան դադարեցնելու համար. «Մենք դրականօրէն ենք արձագանգել առաջարկւած բոլոր նախաձեռնութիւններին եւ հաւատարիմ ենք հրադադարի ռեժիմի հաստատման եւ ռազմական գործողութիւնների դադարեցման նախաձեռնութիւններին:

Միեւնոյն ժամանակ, մենք ողջ աշխարհին վստահեցնում ենք, որ ոչ մի զիջում չի լինի մեր ազգի` օկուպացիային դիմակայելու օրինական իրաւունքի հարցում: Մենք ամերիկեան կառավարութեանը պատասխանատու ենք համարում յանցագործութիւնների եւ ցեղասպանութեան շարունակութեան համար, եւ կոչ ենք անում դադարեցնել իր կողմնակալ քաղաքականութիւնը օկուպացիոն ռեժիմի նկատմամբ»:

 

 

Related Articles

Back to top button