ՄիջազգայինՔաղաքական

Քորբի. «ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Իրանի հետ, բայց ամէն ինչ կանի Իսրայէլին պաշտպանելու համար»

Միացեալ Նահանգները ներգրաււած չէ Իրանի օդային յարձակմանը Իսրայէլի հնարաւոր պատասխանի մշակման մէջ, ասել է Ազգային Անվտանգութեան խորհրդի ռազմավարական հաղորդակցութիւնների համակարգող Ջոն Քորբին։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ներգրաււած չենք նրանց հնարաւոր պատասխանի վերաբերեալ որոշումների կայացման գործընթացում»,- ասաց նա Սպիտակ տան ճեպազրոյցում:

Քորբին յաւելել է, որ, իր տեղեկութիւններով, Իսրայէլի ռազմական կաբինետը դեռ նման որոշումներ չի կայացրել եւ շարունակում է քննարկել «իր յաջորդ քայլերը»։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ տեսնել Իրանի հետ, սակայն ամէն ինչ կանի Իսրայէլը պաշտպանելու համար։

«Մենք չենք ցանկանում պատերազմ Իրանի հետ: Մենք չենք ցանկանում տեսնել տարածաշրջանային հակամարտութեան ընդլայնում: Մենք կանենք այն, ինչ պէտք է անենք Իսրայէլը պաշտպանելու համար»,- ասել է Քորբին:

Related Articles

Back to top button