Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի իշխանութիւնները կարձագանգեն Ադրբեջանի եւ Թուրքիայի դրօշների այրմանը

Դեռ Բաքւի պահանջից առաջ Փաշինեանը շտապել է դատապարտել Թուրքիայի եւ Ադրբեջանի դրօշների այրումը

«ԱԼԻՔ» – «Մեզ անհանգստացնում է, որ հայկական քաղաքականութեան մէջ դեռեւս առկայ են ռեւանշիստական տրամադրութիւններ, ինչպէս նաեւ երկրի սրընթաց ռազմականացումը, որը մնում է սպառնալիքների աղբիւր»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջէյհուն Բայրամովը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հանդիպումից յետոյ:

Նախարարը մտահոգիչ է համարել վերջին իրադարձութիւնները. Երեւանում զանգւածային երթի ժամանակ «թշնամական կարգախօսներ են հնչել Ադրբեջանի եւ Թուրքիայի հասցէին»: Այրւել են երկու երկրների դրօշները։ Այնուհետեւ նմանատիպ միջադէպ է տեղի ունեցել Փարիզում։

«Մենք ակնկալում ենք, որ այդ երկրների իշխանութիւնները կարձագանգեն օրէնքի շրջանակներում։ Նման գործողութիւնները քրէական յանցագործութիւն են եւ պէտք է խստօրէն կանխւեն»,- ասել է Բայրամովը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը դեռ Բաքւի յայտարարութիւնից առաջ շտապել էր դատապարտել Թուրքիայի եւ Ադրբեջանի դրօշների այրումը՝ յայտարարելով, որ ակցիան «անընդունելի է»:

Related Articles

Back to top button