Հայաստան - ԱրցախՔաղաքական
Տէր Նարեկ. «Վեհափառին զօրավիգ լինելը հաւատացեալի ներքին ուխտն է իր Եկեղեցու հետ»

«ԱԼԻՔ» – Տէր Նարեկ քահանայ Սարգսեանը գրում է.
«Վեհափառին զօրավիգ լինելը հաւատացեալի ներքին ուխտն է իր Եկեղեցու հետ. դա հնազանդութեան, աղօթքի եւ պատասխանատւութեան կենդանի դրսեւորումն է։
Երբ կանգնում ենք մեր Հայրապետի կողքին ոչ թէ խօսքով միայն, այլ սրտի հաւատարմութեամբ, ապա վկայում ենք, որ Եկեղեցին մեզ համար գաղափար չէ, այլ ապրող Մարմին, որի ցաւն ու պատիւը նաեւ մերն են։ Ուստի բոլորիս սրտի եւ հոգու պարտքն է հիմա յաղթանակելու պաշտպանելով ամենքիս հաւատի օրրանը` Մայր Աթոռը իր առաքելաշաւիղ Գահակալով։
Աստւած էլ աւելի զօրացնի Վեհափառ Տէր Աստւած օգնական։ Վասն հաւատոյ վասն հայրենեաց…»:



