Դադարեցնե՛լ Վեհափառի եւ հոգեւորականների հանդէպ ճնշումները
Ջաւախահայ գործիչների յայտարարութիւնը

Yerkir.am-ի համաձայն՝ Ջաւախքից մի խումբ գործիչներ յայտարարութիւն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Մենք՝ Սամցխէ-Ջաւախքի եւ Ծալկայի հայ համայնքի ներկայացուցիչներս, խորը մտահոգութիւն ենք յայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսի նկատմամբ քրէական գործի յարուցման փաստն ու դատապարտում այդ շրջանակներում իրականացւող հալածանքները։
Մենք անընդունելի ենք համարում Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա հոգեւոր առաջնորդների վրայ ճնշում գործադրելու իրաւական մեխանիզմների կիրառումը։ Նման գործողությունները խաթարում են կրօնական ազատության հիմքերը եւ հաւատացեալների՝ իրենց հոգեւոր կեանքը ազատօրէն վարելու իրաւունքը՝ դրանով իսկ լուրջ մտահոգութեան տեղիք տալով ջաւախահայ շրջանակներում։
Մենք մեր վրդովմունքն ենք արտայայտում նաեւ Աւստրիայում եպիսկոպոսաց ժողովի խոչընդոտման փորձերի կապակցութեամբ։ Համոզւած ենք, որ եկեղեցական հաստատութիւնների գործունէութեանը միջամտելը հակասում է մարդու իրաւունքների միջազգային չափանիշներին, այդ թւում՝ խղճի, կրօնի եւ հաւաքների ազատութեանը։
Մենք կոչ ենք անում համապատասխան մարմիններին՝ — դադարեցնել Վեհափառ Հայրապետի եւ հոգեւորականների հանդէպ ճնշումները, — ապահովել օրէնքի եւ մարդու իրաւունքների նկատմամբ յարգանքը, — կանխել եկեղեցական կառոյցների գործունէութեանը միջամտելու վտանգաւոր ընթացքը։
Մենք պաշտպանում ենք երկխօսութիւնը, օրէնքի գերակայութիւնը եւ կրօնական հաստատութիւնների ու աւանդոյթների նկատմամբ յարգանքը։ Յարգանքներով՝ ջաւախահայ գործիչներ»:



