Սփիւռք

Անյայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը, որտեղ թաղւած են Թեհլիրեանն ու Սարոյեանը

«ԱԼԻՔ» – Ապրիլի 12-ի երեկոյեան անյայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյում «Արարատ» հայկական գերեզմանատունը, որտեղ հանգչում են բազմաթիւ հայ ականաւոր գործիչներ, այդ թւում՝ Սողոմոն Թեհլիրեանը եւ Վիլիամ Սարոյեանը:

Գերեզմանատունը յունւարի կէսից ի վեր հրկիզողների թիրախ է դարձել. ընդհանուր առմամբ տեղի է ունեցել վեց միջադէպ: Վերջինը գրանցւել է ապրիլի 12-ի գիշեր, երբ հրկիզւել է ութ ծառ գլխաւոր մուտքի մօտ:

Դէպքի վայր են ժամանել Ֆրեզնոյի ոստիկանութիւնն ու հրշէջ ծառայութիւնը, սակայն որեւէ ձերբակալութիւն տեղի չի ունեցել:

Հրդեհները տեղի են ունեցել գերեզմանատան ամենահին հատւածում, որը հիմնադրւել է 1885 թւականին: Դարպասներն ու կամարը յստակ վկայում  են, որ գոյքը հայկական է:

Կատարւածը մտահոգիչ է՝ հաշւի առնելով, որ մօտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրը եւ չի բացառւում, որ սա կարող է լինել ատելութեան հողի վրայ յանցագործութիւն:

Յիշեցնենք, որ Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը միակ հայկական գերեզմանատունն է Հայաստանից եւ Մերձաւոր Արեւելքից դուրս:

Related Articles

Back to top button