Իրան

Իրանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Գազայի իրավիճակը

«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը եւ Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը հեռախօսազրոյցի ընթացքում մտքերի փոխանակում են կատարել Գազայի հատւածի եւ Յորդանան գետի արեւմտեան ափի իրադարձութիւնների կապակցութեամբ:

Իրանի Արտգործնախարարութեան լրատւական կայքէջի համաձայն՝ Իրանի արտգործնախարարը անդրադառնալով խաղաղ բնակիչների դէմ սիոնիստական ռեժիմի անդադար յարձակումներին, ընդգծել է, որ ԱՄՆ-ը յայտարարում է, որ մտադիր է դադարեցնել պատերազմը, սակայն գործնականում սաստկացրել է Ամերիկա-սիոնիստական պատերազմի ծաւալը: Ամիր Աբդօլլահեանը կարեւորելով Գազայի եւ Յորդանան գետի արեւմտեան ափի բնակիչների էթնիկ զտումները եւ բռնի միգրացիան կանխարգելելու անհրաժեշտութիւնը, շեշտել է տարածաշրջանում խաղաղութիւն եւ անվտանգութիւն ապահովելու հարցով Ռուսաստանի առաւել ակտիւ դերակատարութիւնը, եւ ընդգծել է. «Անտարակոյս Դիմադրութիւնը կորոշի վերջնական արդիւնքը»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը եւս հիասթափութիւն է յայտնել յարձակումները դադարեցնելու սիոնիստական ռեժիմի ընդդիմանալու հարցով: Նա նաեւ ընդգծել է պատերազմը դադարեցնելու եւ գերիներին ազատ արձակելու բանակցութիւնների շարունակութիւնը:

Related Articles

Back to top button