Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սամուէլ Կարապետեանի կալանքը 2 ամսով երկարաձգւել է

«ԱԼԻՔ» – Անւանի գործարար եւ բարերար, քաղբանտարկեալ Սամուէլ Կարապետեանի կալանքի ժամկէտը 2 ամսով երկարաձգւել է: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յայտնել են Կարապետեանի փաստաբանական թիմի անդամները:

Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատաւոր Տիգրան Դաւթեանը։

Կարապետեանի փաստաբաններից մէկը յայտնել է, որ դատարանը գտել է, որ հիմնաւոր կասկածն առկայ է առաջին կոչի վերաբերեալ մեղադրանքում,  իսկ Կարապետեանին առաջադրւած միւս մեղադրանքներում, ըստ դատարանի՝ բացակայում է հիմնաւոր կասկածը:

Պաշտպանական կողմն այսօր՝ օգոստոսի 16-ին, կը դիմի ՀՀ Վերաքննիչ դատարան, յատուկ վերանայման բողոք ներկայացնելու:

Յիշեցնենք, որ Սամուէլ Կարապետեանը կալանաւորւել է յունիսի 18-ին, երկու ամսեայ ժամկէտով: Նա մեղադրւում է իշխանութիւնը զաւթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։

Related Articles

Back to top button