ՄիջազգայինՔաղաքական

Reuters. «Պուտինի որոշումը բացում է դուռն ամերիկեան ընկերութեան առաջ՝ ռուսական նաւթի եւ գազի նախագծին վերադառնալու համար»

«ԱԼԻՔ» – Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը  օտարերկրեայ ներդրողներին, դրանց թւում՝ առաջատար ամերիկեան Exxon Mobil նաւթային ընկերութեանը, կարող է թոյլ տալ վերականգնել սեփական բաժնեմասը «Սախալին-1» նաւթի եւ գազի նախագծում: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Reuters-ը։

Exxon-ը նախկինում ունէր այդ շահութաբեր նախագծի օպերատորի 30% բաժնեմասը եւ իր բաժնեմասից հրաժարւած միակ ոչ ռուսաստանեան ներդրողն է։

Exxon-ը 4,6 միլիարդ դոլարի վնաս է կրել, երբ Ուկրաինայում պատերազմի սկսւելուց յետոյ դուրս է եկել ռուսական բիզնեսից։

Related Articles

Back to top button