Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանը եւ Չինաստանը շրջանցող առեւտրային ճանապարհի հնարաւորութիւնը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դէպի համաշխարհային շուկաներ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարաւորութիւնը՝ շրջանցելով Ռուսաստանը եւ Չինաստանը: Այս մասին ըստ News.am-ի՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական Ջէյմզ Օ՛Բրայէնը։
«Կենտրոնական Ասիայի երկրները աներեւակայելի հարուստ են, եւ այժմ համաշխարհային շուկաներ մուտք գործելու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է: Եթէ մենք կարողանանք ճանապարհ բացել, որն անցնում է Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա նրանք ելք կունենան դէպի համաշխարհային շուկաներ եւ շատ աւելի քիչ կախւած կը լինեն Ռուսաստանից եւ Չինաստանից»,- ասել է Օ’Բրայէնը Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում։