Հայաստան - Արցախ
Ձերբակալւել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանեանը

«ԱԼԻՔ» – ՀՀ գործող իշխանութիւնների սանձազերծած բռնաճնշումների շրջանակում, երէկ՝ յունիսի 15-ին ձերբակալւել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանեանը:
Նա ներգրաււած է ՀՀ գործող իշխանութիւնների կողմից հերթական կարած գործի քրէական վարոյթներից մէկում եւ մեղադրւում է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նիւթապէս շահագրգռելու մէջ։
Յիշեցնենք, որ Գերասիմ Վարդանեանն ինքնակամ՝ ՀՀ ԱԺ պատգամաւորների եւ փաստաբանների ուղեկցութեամբ է ներկայացել Երեւան քաղաքի Քննչական կոմիտէ։
«Ամէն ինչ պարզ է, մեր ուզածով պէտք է լինի ամէն ինչ։ Այս պայքարը տեւելու է այնքան, մինչեւ հայ ժողովուրդը յաղթանակ ունենայ»,- ձերբակալութիւնից առաջ լրագրողներին ասել է Գերասիմ Վարդանեանը: