Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դաւթեան. «Տեղեկութիւն ունեմ, որ Սիւնիքում տեղադրւել է անցակէտ»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանագէտ Գառնիկ Դաւթեանն ահազանգել է, որ Սիւնիքում տեղեադրւել է ադրբեջանական սահմանապահ զօրքերի անցակէտ:

«Տեղեկութիւն ունեմ, որ Սիւնիքում (մեզ համար ցաւոտ յիշողութիւններ առաջացնող մի հատւածում) տեղադրւել է անցակէտ։

Անցակէտը նման է 2021 թ․ Գորիս-Կապան ճանապարհին ապօրինի տեղադրւած ադրբեջանական անցակէտին, որտեղով անցնելիս հայ քաղաքացիները ենթարկւում են ադրբեջանական սահմանապահ զօրքերի ստուգման…

Յ. Գ. – Տեղեկատւութիւնը տրամադրած անձանց անվտանգութեան նկատառումներից ելնելով՝ չեմ կարող նշել, թէ որ հատւածում է անցակէտը տեղադրւած»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա:

Related Articles

Back to top button