ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլի ընդդիմութեան առաջնորդը կոչ է արել Նեթանիահուին հրաժարական տալ

«ԱԼԻՔ» – Իսրայէլի ընդդիմութեան առաջնորդ Եաիր Լապիդը կոչ է արել երկրի վարչապետ Բենիամին Նեթանիահուին եւ նրա կառավարութեանը հրաժարական տալ այն բանից յետոյ, երբ Իսրայէլի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Հերցի Հալեւին հրաժարական է տւել 2023 թւականի հոկտեմբերի 7-ին պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման յարձակման ֆոնին։ Հաղորդում է Agence France-Presse-ը:

Լապիդը նշել է, որ Հալեւիի հրաժարականն իրեն պատիւ է բերում եւ Նեթանիահուն ու նրա կառավարութիւնը պէտք է յետեւեն բարձրաստիճան զինւորականի օրինակին:

«Ժամանակն է, որ նրանք՝ վարչապետն ու նրա ողջ աղէտալի կառավարութիւնը, ստանձնեն պատասխանատւութիւնը եւ հրաժարական տան»,- ասել է նա։

Նշենք, որ Իսրայէլի զինւած ուժերի ղեկավար գեներալ-մայոր Հերցի Հալեւին երկուշաբթի օրը հրաժարական էր տւել՝ 2023 թւականի հոկտեմբերի 7-ին պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման յարձակման ժամանակ գործողութեան ձախողման համար պատասխանատւութեան պատճառով։

Իր հրաժարականի նամակում Հալեւին ասել է, որ հեռանում է բանակի ձախողման պատասխանատւութիւնը ընդունելու պատճառով։

Related Articles

Back to top button