
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ներքին գործերի նախարարին յանձնարարել է երկխօսութեան գնալ եւ լսել ցուցարարների ներկայացուցիչների օրինական պահանջները։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նախագահը երկուշաբթի երեկոյեան «X» սոցիալական ցանցում գրել է, որ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակն իր ամենօրեայ մտահոգութիւնների առանցքում է։ Նրա խօսքով՝ կառավարութեան օրակարգում են դրամավարկային եւ բանկային համակարգի բարեփոխման, ինչպէս նաեւ քաղաքացիների զամբիւղի պահպանմանն ուղղւած հիմնարար խնդիրը։
Միաժամանակ ԶԼՄ-ները հաղորդել են, որ նախագահի հրամանագրով Ֆարզինն ազատւել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտօնից, իսկ Կենտրոնական բանկի նոր նախագահ է նշանակւել Հեմաթին։
Նշենք, որ երէկ՝ դեկտեմբերի 29-ին, Թեհրանի Լալեզար պողոտայից մի խումբ առեւտրականներ ու շուկայի գործարարներ բողոքի ակցիա են անցկացրել՝ շարժւելով դէպի քաղաքի կենտրոն եւ ժամանակաւորապէս փակել են որոշ երթուղիներ։ Ցուցարարները բողոքել են տնտեսական խնդիրներից, այդ թւում՝ գնաճի կամ նոյնիսկ շուկայում հումքի ու ապրանքների պակասի խնդինրերից։ Ֆարս» լրատւականն այս մասին ընդարձակ տեղեկատւութիւն հրապարակելով նշել է, որ երթի ընթացքում արձանագրւել են նաեւ կողմնակի կարգախօսներ եւ լարւած միջադէպեր, ինչի հետեւանքով յատուկ ստորաբաժանումները միջամտել են՝ երթեւեկութիւնը վերականգնելու նպատակով։



