Արման Աբովեան. «Կասկածներ կա՞ն, որ ներկայիս իշխանութիւնը թուրքամէտ է»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ, վերլուծաբան Արման Աբովեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադանալով նախօրէին Ղորբան տօնի առիթով Նիկոլ Փաշինեանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարներին յղած շնորհաւորական ուղերձներին:
«Պարզապէս արձանագրենք.
Հայաստանի ղեկավարը շնորհաւորանքներ է յղում ադրբեջանին, այսինքն՝ Հայաստանի տարածքները բռնազաւթած մի երկրին, որը հայերին համարում է տիեզերական չարիք, խրախուսում է հայերի սպանութիւնները, ոչնչացնում է հայկական մշակութային, պատմական եւ կրօնական ժառանգութիւնը, մերժում է հայերի՝ սեփական հողում ապրելու իրաւունքը, պարբերաբար սպառնում է Հայաստանին նոր պատերազմով, առաջ է տանում Հայաստանի ապամոնտաժման թեման, ծաղրում է հայ ժողովրդին, վարում է Հայաստանի վրայ քաղաքական, դիւանագիտական, տնտեսական, ռազմական ճնշման համակարգային քաղաքականութիւն, հայերին անւանում է շներ եւ կենդանիներ:
Եւ այս շնորհաւորանքը ընթանում է հայկական իշխանական վերնախաւի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վրայ ամենաանամօթ, ամենանողկալի, ամենաստոր ճնշումներին զուգահեռ։
Էլ ում մօտ են կասկածներ մնացել, որ ներկայիս հայկական իշխանութիւնն իր էութեամբ թուրքամէտ կոլաբորացիոնիստների իշխանութիւն է»,- գրել է նա: