Հայաստան - ԱրցախՔաղաքական

Անդրանիկ Թեւանեան. «Նիկոլին անցնցում հեռացնելու վրայ պէտք է կենտրոնանալ»

«ԱԼԻՔ» – «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանեանը կարեւորել է Նիկոլ Փաշինեանի անցնցում հեռացումը, դա համարելով անհրաժեշտութիւն Հայաստանի անվտանգութեան եւ կայունութեան պահպանման համար:

«Նիկոլ Փաշինեանի մոտիւացիան եւ մեր հակառակորդների ամբողջական ցանկը․ «Մայր Հայաստանի» անելիքների մասին

Շատերը զարմանում կամ վրդովւում են, թէ ինչու է Նիկոլ Փաշինեանը Կուրբան Բայրամ տօնի առիթով շնորհաւորել Թուրքիայի նախագահ Էրդողանին եւ Ադրբեջանին։ Բա ի՞նչ անէր։ Ինքն իր տէրերին է շնորհաւորել եւ նրանցից ունի ակնկալիք, այլ ոչ թէ հայ ժողովրդից, որի Եկեղեցու դէմ թրքահաճոյ պայքար է սկսել։

Նիկոլ Փաշինեանն իր իշխանութեամբ պարտական է Էրդողանին՝ առնւազն 2021-ի փետրւարից։

Նա նաեւ յոյս ունի 3-րդ ժամկէտի գնալ Էրդողանի ու Ալիեւի օգնութեամբ, քանզի նրանց առաջարկելու բան ունի, իսկ հայ ժողովրդին՝ չունի։

Նիկոլն Էրդողանին ու Ալիեւին առաջարկում է Հայաստանը (Արցախն արդէն յանձնել է)։ Փոխարէնն ակնկալում է իշխանութեան 3-րդ ժամկէտի աջակցութիւն, իսկ եթէ դա չստացւի, ապա անձնական անվտանգութիւն։ Նիկոլը չի ուզում Սահակաշւիլու օրն ընկնել։ Ինքը յոյս ունի մնալ վարչապետի աթոռին կամ, վատագոյն դէպքում, դառնալ Տիխանովսկայա (Բելառուսի ընդդիմութեան առաջնորդը, որը վտարանդի է կարգավիճակով ապրում է Եւրոպայում-ԽՄԲ.)։

Նիկոլը սեփական կաշին փրկելու խնդիր ունի։ Ինքը գիտի, թէ ինչ է արել, ինչ է բերել հայ ժողովրդի գլխին եւ օբիեկտիւօրէն վախենում է իշխանութեան կորստից։

Նիկոլը համաձայն կը լինի, որ Հայաստանը վերանայ, միայն թէ ինքը պատասխան չտայ։

Ահա այս ամէնը պէտք է հասկանալ, որպէսզի յստակ պատկերացնել Նիկոլ Փաշինեանի գործողութիւնների բուն մոտիւացիան։ Ինքը շատ լաւ գիտի, որ խաբում է խաղաղութեան, բարիդրացիութեան ու տարատեսակ խաչմերուկների թեմաներով, ինչպէս որ խաբում էր Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան մասով ու առաւելեւս խաբում էր «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ» գոռալով։ Բայց ուրիշ ճար չունի։ Պէտք է խաբի, որ փրկի իրեն, իր ընտանիքը եւ թալանածը։ Մնացածի վրայ՝ թքած (այդ թւում ու առաջին հերթին իր թիմակից եւ աջակից կոչւածների վրայ)։ Ներքաղաքական պայքարում պէտք է այս ամէնը շատ լաւ հասկանալ, որպէսզի ճիշտ հաշւարկել հակաքայլերը եւ լաւ պատկերացնել հակառակորդների ամբողջական ցանկը։ Էրդողանին ու Ալիեւին պէտք է բալանսաւորել համարժէք գործընկերոջ միջոցով։ Մնացած խօսակցութիւնները դատարկաբանութեան ու յիմարութեան ոլորտից են։

Պէտք է երկխօսել հանրութեան լայն շերտերի, այդ թւում՝ «Քաղաքացիական պայմանագրի» տարբեր հատւածների, պետական ապարատի հետ, քանզի նրանց մոտիւացիան հաստատ տարբերւում է Նիկոլի մոտիւացիայից։ Նրանց արած սրիկայութիւններն առանց էնտուզիազմի են (բացառութեամբ մի 10 հոգու), իսկ դա այս կեղտոտ մթնոլորտում արդէն իսկ յարաբերականօրէն դրական երեւոյթ կարելի է գնահատել։

Էրդողանի ու Ալիեւի համար Նիկոլը նւէր է եւ «ղազ», որին օգտագործելու են մինչեւ վերջ։ Մեր խնդիրը Հայաստանին ու Նիկոլին տարանջատելն է, Նիկոլին հեռացնելն է։

Ցանկացած պարագայում անհրաժեշտ է առաջնորդւել այն կոդով, որ Հայաստանի հանդէպ մեր սէրն աւելի բարձր պէտք է լինի, քան Նիկոլի հանդէպ ատելութիւնը։ Դա նշանակում է, որ Նիկոլին անցնցում հեռացնելու տարբերակի վրայ պէտք է կենտրոնանալ։ Ցնցումայինը միշտ էլ կայ ու կայ, բայց դա հեչ ցանկալի չէ։ Մեր անելիքն այս ուղղութեամբ է»,- գրել է նա իր ֆէյսբուքեան էջում:

Related Articles

Back to top button