Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Միքայէլ Սրբազանին

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 29-ի առաւօտեան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է «Իզմիրլեան» ԲԿ-ում գտնւող Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանին: Այս մասին Aysor.am-ին յայտնել է ԲԿ-ի լրատւութեան բաժնի պատասպանատու Աննա Դեմիրճեանը:

Նա նշել է, որ այցելութիւնը կարճատեւ է եղել:

«Սրբազանի վիճակը գնահատւում է բաւարար, բժիշկների հսկողութեան տակ կը մնայ առայժմ»,- փոխանցել են ԲԿ-ից:

Յիշեցնենք, որ նախօրէին Միքայէլ Սրբազանը վիրահատւել է «Իզմիրլեան» բժշկական կենտրոնում:

Related Articles

Back to top button