ԻրանՔաղաքական

Բաղայի. Իրանը կտրականապէս դէմ է անմեղ սիրիացիների սպանութեանը անկախ նրանց ցեղային ու տոհմային պատկանելիութիւնից

«ԱԼԻՔ» – Յիշեցնելով Սիրիայի բոլոր քաղաքացիների անվտանգութեան ապահովման հարցում ժամանակաւոր կառավարութեան պարտաւորութիւնների մասին՝ ԱԳՆ ներկայացուցիչն ի պատասխան Սիրիայի տարբեր շրջաններում բռնութիւնների եւ բախումների մասին տեղեկատւութեանը, ընդգծել է. «Իրանի Իսլ. Հանրապետութիւնը ուշադիր հետեւում է Սիրիայում ներքին զարգացումներին եւ մեծ մտահոգութեամբ հետեւում է երկրի տարբեր շրջաններում բռնութեան եւ անապահովութեան մասին հրապարակւած լուրերին ու տեղեկատւութեանը»:

Ընդգծելով Իրանի Իսլ. Հանրապետութեան սկզբունքային դիրքորոշումը Սիրիայում անվտանգութեան եւ կայունութեան պահպանման անհրաժեշտութեան եւ սիրիական հասարակութեան բոլոր էթնիկ խմբերի ու շերտերի համար խաղաղ ապրելու անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերեալ, Բաղային յաւելել է. «Սիրիայի բոլոր քաղաքացիների անվտանգութեան ապահովման հարցում ժամանակաւոր կառավարութիւնն ունի պարտաւորութիւններ,  եւ  Իրանի Իսլ. Հանրապետութիւնը կտրականապէս դէմ է անապահովութեանը, բռնութեանը եւ անմեղ սիրիացի ժողովրդին սպանելուն ու վնասելուն, անկախ տոհմային ու ցեղային պատկանելիութիւնից: Իրանը համարում է, որ ստեղծւած իրավիճակը տարածաշրջանում անկայունութեան տարածման եւ սիոնիստական ռեժիմի ու երրորդ կողմերի հետագայ միջամտութիւնների դրդապատճառն է»:

Related Articles

Back to top button