«Կանանց իրաւունքների պայքարի եւ միջազգային խաղաղութեան օր»

Տարբերակ ա-
Այս տօնը խորհրդանշում է ողջ աշխարհի կանանց միասնութիւնը սեփական իրաւունքների համար պայքարում:
ԽՍՀՄ տարիներին տօնը կորցրել է քաղաքական իմաստը եւ կապւածութիւնը խտրկանութեան դէմ կանանց պայքարի հետ: Այս փոփոխութիւնը նաեւ այսօրւայ Հայաստանում կարելի է նկատել:
Տարբերակ բ-
Եւ այսպէս տարիների ընթացքում մարտի 8-ը սկսել է ընկալւել պարզապէս որպէս կանանց օր՝ կորցնելով նախնական իմաստը, ստանալով այն հնչեղութիւնը, որ ունի այսօր՝ վարդերի ու ծաղկափնջերի ուղեկցութեամբ:
Օրինակ մեզ մօտ ամենատարածւած մաղթանքներից կարելի է նշել.
«Սիրելի մայրեր, կանայք եւ աղջիկներ, ջերմօրէն շնորհաւորում ենք Ձեզ Մարտի 8-ի կապակցութեամբ։ Մաղթում ենք երջանկութիւն, անսպառ սէր եւ ջերմութիւն Ձեր ընտանիքներում»։
սինտեզ
Իսկ թէ ինչ է կորցնում ազգը եզրոյթների սխալ ընկալման արդիւնքում՝ մէկ բառով չես կարող, չնայած «նահապետականի» կենսակերպով ծուխը մոդեռնիզմի մասին ունեցած իր պատկերացումներով, լաւագոյն դէպքում կարող է դրսեւորել 2018-ի «ժողովրդավարութեան» տեսակն ու արդիւնքները:
Անիմաստ ու իմաստազրկող շնորհաւորանքների փոխարէն պէտք է ասել՝ ձեզ հետ ենք՝ ձեր մղած պայքարում: