Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀ hանրութեան մեծ մասը կարծում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին վայելում է հանրային վստահութիւն

«ԱԼԻՔ» – «Հարցւածների մեծ մասը կարծում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին վայելում է հանրային վստահութիւն եւ կարող է կարեւոր դեր խաղալ սոցիալական համերաշխութեան պահպանման եւ վերականգնման գործում»: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ նշել է Gallup International կազմակերպութեան հայկական գրասենեակի ղեկավար Արամ Նաւասարդեանը՝ ներկայացնելով  հարցման արդիւնքները:

Հարցւածներին հարցրել են. «Որքա՞ն էք վստահում հետեւեալ հաստատութիւններին որպէս սոցիալական համերաշխութեան աղբիւրներ»:

Արդիւնքները հետեւեալն էին.

– Եկեղեցի. հարցւածների 55.8%-ը լիովին վստահում է, 15.8%-ը՝ մասամբ վստահում է.

– Կրթական համակարգ. 27.4%-ը լիովին վստահում է, 28.5%-ը՝ մասամբ վստահում է.

– ՀՀ կառավարութիւն. 17.8%-ը լիովին վստահում է, 20.8%-ը՝ մասամբ վստահում է.

– Քաղաքական հարցեր. 12.3%-ը լիովին վստահում է, 20.8%-ը՝ մասամբ վստահում է.

– Լրատւամիջոցներ. 8.2%-ը լիովին վստահում է, 23.7%-ը՝ մասամբ վստահում է.

Յաջորդ հարցին՝ «Ո՞ր կառոյցը պէտք է խաղայ առաջնային դերը սոցիալական համերաշխութեան վերականգնման գործում», պատասխանողների կարծիքները բաշխւել են հետեւեալ կերպ.

– Եկեղեցի՝ 28.4%;

– ՀՀ Կառավարութիւն՝ 20.7%;

– Քաղաքացիական հասարակութիւն՝ 23%;

– Անկախ պետական մարմիններ՝ 5%;

– Միջազգային կազմակերպութիւններ՝ 4%;

– Վերը նշւած բոլորը՝ 35.7%:

Related Articles

Back to top button