Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՔՊ-ում աղօթում ու հրաշքի են սպասում

ՔՊ-ում շատերն աղօթում են, որ Փաշինեանը մի հրաշքով փոշմանի Եկեղեցին զաւթելու մտքից, եւ իրենք ստիպւած չլինեն դուրս գալ փողոց, գրաւել Մայր Աթոռը։

Նախօրէին Նիկոլ Փաշինեանը յայտարարեց․ «Կտրիճ Ներսիսեանը պէտք է ազատի Վեհարանը»… «Ապրէք աղօթքով, պահեցողութեամբ, ծոմապահութեամբ եւ պատրաստւէք մեծ հոգեւոր հանդիպմանն Էջմիածնի կենտրոնական հրապարակում»:

Պարզ է, որ ինքն անձամբ է ղեկավարելու դէպի Վեհարան արշաւը, եւ սա ոչ այնքան արշաւ է կաթողիկոսի դէմ, որքան իր թիմի համար թեստ, որ հասկանայ, թէ որքան է իր վարկանիշը, եւ ինչքանով են պատրաստ ցանկացած խելայեղութեան` իր կոչով:

Նաեւ տեսնի, թէ կարողանալո՞ւ է վերարտադրւել 2026-ին, ժողովուրդը կը գնա՞յ իր յետեւից, թէ՞ միայն կերակրատաշտով իրեն կապւածներն են հետեւելու:

Ի դէպ, ՔՊ-ի ողջամիտ թեւը չի հաւատում, որ շէֆը կը գնայ նման արկածախնդրութեան: Նրանցից մէկը մեզ ասաց, թէ Նիկոլն էլ գիտի, որ Եկեղեցու աջակիցները բազմապատիկ շատ են իր ունեցած ռեսուրսից, չնայած բիւջէն իր ձեռքում է, եւ այդքան լծակներ ունի:

Ասաց, որ նա գիտի, թէ իր քայլն ինչքան ծանր կարող է նստել իր վրայ, իսկ նման գրառում արել է, որ ժողովրդին շեղի ՀՀ անվտանգութեան հետ կապւած ոչ ցանկալի զարգացումներից, միջանցքի մասին Ալիեւի յայտարարութիւններից, որոնցից հասկանալի է, որ ոչ թէ Զանգեզուրի ճանապարհ, այլ միջանցք է լինելու։

«Հրապարակ»

Related Articles

Back to top button