ՄարզականՆոր Ջուղա

Իրանահայ 33-րդ Գարնանային խաղերի ջահը բոցավառւեց եւ օրհնւեց Ս. Ամենափրկիչ վանքում

Կիրակի, մարտի 17-ի կէսօրին, Ս. Ամենափրկիչ վանքում, Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակով բոցավառւեց Իրանահայ 33-րդ Գարնանային խաղերի ջահը, որն օրհնւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի ձեռամբ:

Ջահը յանձնւեց այս մրցաշարի գլխաւոր ջահակիր, սկաւառականետորդ Նարէ Ղարախանեանին: Ջահակիր խմբի միւս անդամներն են՝ լողորդ Անի Մկրտչեանն ու կարատէիստ Արամէ Սիմոնեանը:

Արարողութեանը ներկայ էին՝ թեմի ազգային մարմինների պատասխանատուները եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան պատւիրակութիւնը:

Իրանահայ 33-րդ Գարնանային խաղերի բացումը տեղի կունենայ երեքշաբթի, մարտի 19-ին, երեկոյեան ժամը 18:30-ին, «Արարատից Արարատ» նշանաբանի ներքոյ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button