Հայաստան - ԱրցախՄարզականՔաղաքական
Ադրբեջանը կը դիմի ԻՒԻՖԱ՝ Հայաստան-Խրւաթիա խաղի ընթացքում Արցախի դրօշը բարձրացնելու կապակցութեամբ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիան կը դիմի ԻՒԻՖԱ՝ Եւրօ-24 ընտրական փուլում Հայաստան-Խրւաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապակցութեամբ։ Ադրբեջանական լրատւամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայութեան պետ Էլնուր Մամեդլին։
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Երեւանի Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» մարզադաշտում ԻՒԻՖԱ Եւրոպայի 2024 թւականի առաջնութեան որակաւորման խմբական փուլի Հայաստան-Խրւաթիա հանդիպման առաջին խաղակէսի վերջին րոպէներին դաշտի վրայ դրոնի օգնութեամբ սաւառնեց Արցախի դրօշը։ Խաղն ընդհատւեց։ Իսկ հանդիսատեսը երկար ժամանակ վանկարկում էր՝ Արցախ, Արցախ։
«Panorama.am»