ԻրանՄիջազգայինՔաղաքական

Պաշտպանութեան նախարարը հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ

«ԱԼԻՔ» – Պաշտպանութեան նախարար գեներալ Ազիզ Նասիրզադէն Մոսկւայում հանդիպել է իր ռուս գործընկեր Անդրէյ Բելոուսովի հետ: Այս մասին ԻՌՆԱ-ին տւած հարցազրոյցում յայտնել է Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Քազեմ Ջալալին:

Հանդիպման նպատակն է եղել ամրապնդել երկկողմ համագործակցութիւնը պաշտպանական եւ ռազմական ոլորտներում։

Նշենք նաեւ, որ երկու երկրները Կասպից ծովում անցկացնում են Casarex 2025 եռօրեայ ռազմածովային զօրավարժութիւններ:

Զօրավարժութիւնների նպատակը երկու երկրների անվտանգութեան բարձրացումն ու ռազմական համագործակցութեան ամրապնդումն է։

Related Articles

Back to top button