ՄիջազգայինՔաղաքական

FBI-ը հրապարակել է Չարլի Քըրքի սպանութեան մէջ կասկածւողի առաջին լուսանկարը

«ԱԼԻՔ» – FBI-ը հրապարակել է Չարլի Քըրքի սպանութեան մէջ կասկածւողի առաջին լուսանկարը։ Հաղորդում է CNN-ը:

Լուսանկարում պատկերւած է Իւտայի ​​22-ամեայ բնակիչ Թայլեր Ռոբինսոնը, որը, ենթադրաբար, կրակել եւ սպանել է ակտիւիստին Իւտայի ​​ համալսարանում ելոյթի ժամանակ, գրում է գերմանական Bild պարբերականը։

Իւտայի ​​նահանգապետ Սփենսեր Քոքսն այսօր ելոյթ է ունեցել, որում յայտարարել է, որ Քըրքի սպանութիւնը «ոչ միայն մէկ անձի, այլեւ բոլորիս վրայ յարձակում է»։

«Բռնութիւնը ողբերգութիւն է, որտեղ էլ որ այն տեղի ունենայ։ Ներկայ պահին մենք բռնութիւն ենք տեսնում ամբողջ երկրում։ Սակայն քաղաքական բռնութիւնը տարբերւում է ցանկացած այլ տեսակի բռնութիւնից։ Այն խեղդում է կարծիքի եւ խօսքի ազատութիւնը։ Ես երբեք այսքան զայրացած եւ վհատւած չեմ եղել, որքան վերջին մի քանի ժամւայ ընթացքում»,- յայտարարել է Քոքսը։

Ըստ նրա՝ ենթադրեալ մարդասպան Թայլեր Ռոբինսոնը համալսարանում Քըրքի ելոյթին մասնակցելուց կարճ ժամանակ առաջ հարազատներին ասել է, որ բլոգերը «լի է ատելութեամբ»։ Իշխանութիւնները պնդում են, որ կրակոցի ժամանակ օգտագործւած հրացանի փամփուշտի վրայ փորագրւած էր «Հէյ, ֆաշիստ, բռնիր» գրառումը։

The New York Times գրում է, որ Ռոբինսոնը ձերբակալւել է Իւտա նահանգի Սենտ Ջորջ քաղաքում՝ Զայոն ազգային պուրակի մօտ, կոլէջի տարածքից մօտ 250 մղոն հարաւ-արեւմուտք, որտեղ կրակել էին Քըրքի վրայ: Ռոբինսոնն, ըստ տեղեկութիւնների, իր ընտանիքին խոստովանել է, որ ինքն է Քըրքին սպանել:

Related Articles

Back to top button