ՄիջազգայինՔաղաքական
Քըրքի սպանութիւնից յետոյ Թրամփը բէյսբոլի խաղը դիտել է անխոցելի ապակու յետեւում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Թրամփը Քըրքի սպանութիւնից յետոյ բէյսբոլի խաղը դիտել է անխոցելի ապակու յետեւում: Հաղորդում է ամերիկեան The Wall Street Journal-ը։
Նիւ Եօրքի մարզադաշտում այն տուգանային հրապարակի առջեւ, որտեղ ԱՄՆ նախագահը դիտել է «Եանկիս»-«Դետրոյթ Թայգերս» խաղը, անխոցելի ապակի է տեղադրւել։
Պահպանողական բլոգեր Չարլի Քըրքի սպանութիւնից յետոյ ԱՄՆ նախագահի թիմն ուժեղացրել է նրան պաշտպանելու միջոցառումները: Միեւնոյն ժամանակ, Թրամփը հրապարակաւ յայտարարել է, որ չի անհանգստանում իր անվտանգութեան համար: