Հայաստան - ԱրցախՔաղաքական

Էդւարդ Շարմազանով. «Նիկոլի ծրագիրն է՝ յուլիսի 27-ի Պայծառակերպութեան տօնի աղօթքը Մայր Տաճարում Վեհափառը չմատուցի»

«ԱԼԻՔ» – Նիկոլի ծրագիրն է՝ յուլիսի 27-ի Պայծառակերպութեան տօնի աղօթքը Մայր Տաճարում Վեհափառը չմատուցի։  Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը:

«Ակնյայտ է, թէ ինչ ծրագիր ունի կապիտուլեանտը։

Պայծառակերպութեան տօնին ընդառաջ նա փորձելու է «հաւատացեալների» բազմութեամբ, սաղմոսներ կարդալով, մտնի Մայր տաճար աղօթքի ու այլեւս օկուպացնի Մայր տաճարը։

Այդ ամէնը կուղեկցւի «փարիսեցիներից եկեղեցին ազատելու» ու «սիրոյ ու համերաշխութեան» կոչերով։

Չեմ բացառում, որ կը լինի «հոգեւորական», ով Նիկոլի համար «պատարագ» կը մատուցի։

Իսկ ի՞նչ պէտք է անենք մենք։

Նախ՝ Եկեղեցին ուղերձ պէտք է փոխանցի իր հոտի անդամներին։

Կարծում եմ, անհրաժեշտ է, որ բոլոր 4 նւիրապետական աթոռներն ուղերձով հանդէս գան։

Ազգային ուժերն էլ պէտք է այդ յորդորներին սատար կանգնեն։

Անհրաժեշտ է կազմակերպւած ու համակարգւած օրինական պայքար մղել ընդդէմ այս հակազգային գործողութիւնների։

2018-ին Սերժին մերժեցիք ու Արցախն ընկաւ, Վեհափառ մերժելով՝ Հայաստանն ենք կորցնելու»,- գրել է Շարմազանովը:

Related Articles

Back to top button