Միխայիլ Շահնազարով. «Հայաստանի աւարտը շատ ողբերգական է լինելու՝ հաշւի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հարեւանութիւնը»
Alpha News-ի ուղիղ եթերում ռուս լրագրող եւ մեդիա մենեջեր Միխայիլ Շահնազարովը յայտարարել է, որ եթէ Փաշինեանը մնայ իշխանութեան ղեկին, Հայաստանը կը կանգնի ցեղասպանութեան եւ երկրի լիակատար կործանման վտանգի առաջ։
«Առանց խաբելու փորձ անելու՝ կասեմ, որ մօտ ապագայում ամէն ինչ կախւած է ինչ-որ պահի իրավիճակից։ Եթէ նա մնայ իշխանութեան, ապա Ռուսաստանի հետ յարաբերութիւններում Հայաստանին ոչ մի լաւ բան չի սպասւում։ Ես նոյնիսկ կարող եմ կանխատեսումներ չանել, այլ պարզապէս խնդրել Հայաստանի ժողովրդին նայել Մերձբալթեան Հանրապետութիւնների դեգրադացիայի ուղին։
Սակայն Հայաստանի աւարտն աւելի ողբերգական է լինելու՝ հաշւի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հարեւանութիւնը։ Այսինքն՝ Հայաստանում չի լինի ուղղակի բնակչութեան արտահոսք, որը շարունակւում է Մերձբալթեան Հանրապետութիւններում, ծնելիութեան նւազում եւ այլն։ Կը լինեն գործընթացներ, որոնք կոչւում են էթնիկ զտումներ, ցեղասպանութիւն եւ այլն։ Ահա թէ ինչի է տանում Հայաստանը Նիկոլ Վովայի Փաշինեանը։
Բայց ես լաւատես կը լինեմ, քանի որ կարծում եմ, որ վերադարձի կէտը դեռ չի անցել։ Բայց հիմա շատ բան կախւած է նրանից, թէ հնարաւո՞ր է ինչ-որ կերպ փոխել իրավիճակը։ Կը փոխւի՞ արդեօք իշխանութիւնը Հայաստանում։ Միայն բացառապէս իշխանափոխութիւնը կարող է Հայաստանի ժողովրդին գոյատեւելու ինչ-որ շանս տալ, ես եւս մէկ անգամ շեշտեմ՝ գոյատեւելու։ Եթէ այն ամէնը, ինչ տեղի է ունենում, չեն հասկանում երկրի ներսում, ապա դա, անշուշտ, ողբերգութիւն է»,- ընդգծել է Շահնազարովը։