Հայաստան - ԱրցախՔաղաքական

Օգնէք մեզ ազատւենք էս չարիքից ու կառուցենք անվտանգ, մրցունակ Հայաստան. միասին կարո՛ղ ենք

Իշխան Սաղաթէլեանը՝ Դալարիկում

Հայաստանի Հանրապետութիւնը կանգնած է ծանր անվտանգային մարտահրաւէրների առջեւ։ Մեր երկրում 1 միլիոն 300 հազար մարդ ապրում է սոցիալապէս անապահով վիճակում, այսինքն՝ աղքատ է, շաբաթական մէկ անգամ, անգամ չի կարողանում մսով ճաշ ուտել։ Այս մասին մայիսի 23-ին, Դալարիկում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

«Այս խնդիրները լուծելու փոխարէն այս խելագարը ռուպորը վերցրել, ընկել է Հայաստանի Հանրապետութեան փողոցները եւ քաղաքացիներին առաջարկում է հետեւեալը.

«Քւէարկէք ինձ, որ Ռոբերտ Քոչարեանին բանտ նստեցնեմ»։
«Քւէարկէք, որ Ծառուկեանին կամ Սամուէլ Կարապետեանին բանտ նստեցնեմ»։

Ժողովուրդ, այս երեք մարդկանցից ինքը արդէն մէկ անգամ՝ Քոչարեանի պարագայում նոյնիսկ երեք անգամ, ապօրինի որոշումներով կարողացել է բանտ տեսնել տալ։ Ձեզանից որեւէ մէկի կեանքում դրանից յետոյ որեւէ լաւ բան տեղի ունեցե՞լ է։ Արմաւիրում գիւղատնտեսութի՞ւնն է զարգացել, ձեր կեանքն է՞ բարելաււել դրանից, Հայաստանի անվտանգութիւնն է՞ աւելի լաւ դարձել։ Ի՞նչ է եղել։

Այս մարդը ձեզ ասում է՝ եկէք ինձ քւէարկէք, որովհետեւ Հայաստանից կան տարածքներ, որ պէտք է յանձնեմ։ Արցախը յանձնելուց, Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր տարածք յանձնելուց յետոյ ձեր անվտանգութիւնը բարելաււե՞ց։ Դուք աւելի արժանապատիւ ու աւելի լաւ սկսեցի՞ք ապրել։

Երրորդն ասում է՝ եկէք ինձ քւէարկէք, որպէսզի շարունակեմ յարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրայ։ Ինքը վաղուց է սկսել այդ պրոցեսը։ Սրբազաններին կալանաւորելուց յետոյ, որոնցից երկուսը դեռ կալանքի մէջ են, եկեղեցին թիրախաւորելուց յետոյ ձեր կեանքում որեւէ դրական բան փոխւե՞ց։ Մեր երկրում քրիստոնէական արժէքների, հոգեւոր կեանքի հետ ի՞նչ տեղի ունեցաւ»,- նշեց նա։

Related Articles

Back to top button