Հայաստան - ԱրցախՔաղաքական
Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ մենք կարող ենք նորից յաղթանակ ու արժանապատւութիւն բերել մեր երկրին
Արծւիկ Մինասեանը՝ Դալարիկում

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, այս թոհուբոհի մէջ, երբ Նիկոլը եւ իր բանդան ընդհանրապէս այնքան են իջեցրել քարոզարշաւի պլանկան, որ նոյնիսկ թոյլ չեն տալիս պարզ, սովորական շփումների միջոցով ներկայացնել, թէ ինչ ծրագրեր են առաջարկւում, կարծես մարդիկ մոռացել են, որ այս նախընտրական շրջանում նաեւ պիտի լսեն ծրագրեր, պիտի տեսնեն, թէ ի վերջոյ այս կամ այն ուժը, երբ ներկայացնում է ծրագիր, ինչ է իրենից ներկայացնում, եւ արդեօք այդ ծրագիրը կարող է կեանքի կոչել»,- այս մասին մայիսի 23-ին Դալարիկում յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը՝ յաւելելով, որ յունիսի 7-ին, քւէարկելով համար 17-ի օգտին, բերում ենք Հայաստանին արժանապատւութիւն, անվտանգութիւն եւ, որ ամենակարեւոր նպատակներից մէկն է, ապագայի նկատմամբ հաւատ։



