Նարեկ Կարապետեան. «Սամուէլ Կարապետեանի առաջարկն է՝ Էջմիածինը դարձնել յատուկ քաղաք, համայն քրիստոնեայ աշխարհի կենտրոններից մէկը՝ Վատիկանի ու Երուսաղէմի նման»

Սամուէլ Կարապետեանի առաջարկն է՝ Էջմիածինը առաձնացնել որպէս յատուկ քաղաք, դառնայ կրօնական կենտրոն։ Յետոյ կազմակերպել որպէս երկրորդ Վատիկան, մարդիկ գնում են Հռոմ, Երուսաղէմ, քրիստոնեան մարդը պէտք է տեսնի այս հրաշքը, գայ եւ մնայ այստեղ։
Էջմիածնում յայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան խորհրդի անդամ Նարեկ Կարապետեանը։
«Հայաստանը 10 միլիոն հայի հայրենիքն է, Էջմիածինը 10 միլիոն հայի հոգեւոր կենտրոնն է։ Իրական Հայաստան ասելով՝ ուզում են հայութեանը բաժանել 2 մասի՝ ՀՀ եւ Սփիւռք։
Մենք ամէն ինչ անելու ենք, որ այդպէս չլինի։ Էջմիածինը դարձնելու ենք համայն քրիստոնեայ աշխարհի կենտրոններից մէկը։ Կրօնական տուրիզմի տարբեր կենտրոններ են այստեղ լինելու, մարդիկ գալու են այստեղ, որ առնչւեն քրիստոնէութեան հետ։ Էջմիածինցիները պէտք է իրենց հաւատը ցոյց տան կրօնական տուրիստներին»։



