Հայաստան - ԱրցախՔաղաքական
Նժդեհ Իսկանդարեան. Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողութիւններ, ոչ թէ միայն յայտարարութիւններ

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարեանը գրում է.
«Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին եւ միջազգային կազմակերպութիւններին նախաձեռնել եռակողմ բանակցային յանձնախմբի ստեղծում՝ հետեւեալ կազմով.
- Արցախի պետնախարարի գլխաւորութեամբ՝ Արցախի ներկայացուցիչներ։
- Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից նշանակւած ներկայացուցիչներ։
- Միջազգային միջնորդների եւ մարդու իրաւունքների մասնագէտներ։
Յանձնախմբի հիմնական նպատակը պէտք է լինի Ադրբեջանի հետ անմիջական բանակցութիւնների կազմակերպումը՝ Ադրբեջանում պահւող բոլոր հայ գերիների ազատ արձակման եւ հայրենիք վերադարձի հարցով։
Առաջարկում եմ յանձնախմբի առաջին հանդիպումը կազմակերպել միջազգային միջնորդներից մէկի հովանու ներքոյ՝ հնարաւորինս սեղմ ժամկէտում։
Պատրաստակամութիւն եմ յայտնում ղեկավարելու այս նախաձեռնութիւնը եւ անձամբ մասնակցելու բանակցութիւններին։
Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողութիւններ, ոչ թէ միայն յայտարարութիւններ»։



