ԻրանՏնտեսական

ԱՄՆ-ի հարւածից յետոյ 24 ժամում վերագործարկւել է Աղղալայի կամուրջը

Գոլեստանի նահանգապետը յայտնել է, որ թշնամու յարձակման հետեւանքով վնասւած Աղղալայի երկաթուղային կամուրջը վերագործարկւել է 24 ժամից էլ պակաս ժամանակում։

Նրա խօսքով՝ վնասւած ենթակառուցւածքների արագ վերականգնումը գործնական պատասխան է թշնամու սպառնալիքներին եւ գործողութիւններին։

Նշւում է, որ կամուրջը գտնւում է Իրան-Ռուսաստան-Չինաստան առեւտրային առանցքի կարեւոր հաղորդակցական երթուղու վրայ։

Related Articles

Back to top button