Մշակութային
89 տարեկան հասակում մահացել է Եղիշէ Չարենցի կրտսեր դուստրը՝ Անհաիտ Չարենցը

«ԱԼԻՔ» – Յունիսի 29-ին, 89 տարեկան հասակում մահացել է Եղիշէ Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Այս մասին յայտնում են Չարենցի տուն-թանգարանից:
«Եղիշէ Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը իր ցաւակցութիւնն է յայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասէր հանրոյթին մեծ կորստի համար»,-ասւում է գրառման մէջ։