ՄիջազգայինՔաղաքական

The New York Times-ի խմբագրութիւնը Բայդէնին կոչ է արել դուրս գալ նախագահական ընտրութիւններից

«ԱԼԻՔ» – The New York Times-ի խմբագրութիւնը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին դուրս գալ 2024 թւականի նախագահական մրցապայքարից, ինչը, հաւանաբար, հրահրել է բուռն բանավէճը նրա՝ պաշտօնավարելու կարողութեան շուրջ, որը յարուցւել էր նախօրէին նախագահական առաջին բանավէճում նրա տխուր ելոյթով:

«Պարոն Բայդէնը հրաշալի նախագահ է եղել: Նրա ղեկավարութեամբ ազգը բարգաւաճել է եւ սկսել է լուծել մի շարք երկարաժամկէտ մարտահրաւէրներ, իսկ պարոն Թրամփի հասցրած վէրքերը սկսել են բուժւել, գրել են խմբագիրներն ուրբաթ հրապարակւած սիւնակում։ «Սակայն ամենամեծ հանրային ծառայութիւնը, որը պարոն Բայդէնը կարող է մատուցել հիմա, յայտարարելն է, որ նա դուրս կը գայ մրցապայքարից:

Թէեւ Բայդէնը «յստակ» ընտրութիւն կը լինէր Թրամփի դէմ՝ նախկին նախագահի վերադարձի սպառնացող վտանգի պատճառով, «նախագահը պէտք է մի կողմ քաշւի, քանի որ նա ձախողել է իր իսկ կողմից ստեղծւած թեստերը. որ նա լաւագոյն թեկնածուն է՝ յաղթահարելու բռնակալութեան սպառնալիքը, որը ներկայացնում է Թրամփը, եւ նրա մարտահրաւէրը Թրամփին բանավէճի համար՝ հիմնւած նրա նախընտրած ամսաթւի եւ կանոնների վրայ։

Փոխարէնը՝ Բայդէնը վակում ստեղծեց այլ պոտենցիալ թեկնածուների համար, որպէսզի ցոյց տայ, որ իրենք նոյնպէս կարող են գնալ Թրամփի յետեւից եւ հաստատեց երկարատեւ մտահոգութիւնները նրա սահմանափակ հրապարակային ելոյթների վերաբերեալ, որոնք չեն կարող մեղմւել ենթադրեալ ցրտով կամ վատ գիշերով», – գրել է NYT-ի խմբագրութիւնը:

«Մի անգամ չէ, որ նա դժւարութեամբ աւարտեց նախադասութիւնը», – աւելացրել է հեղինակաւոր պարբերականաի խմբագրական խորհուրդը:

Time հեղինակաւոր պարբերականը նոյնպէս անդրադարձել է Բայդէն-Թրամփ առաջին հեռուսատաբանավէճին՝ իր վերջին համարի շապիկը յատկացնելով դրան:

«Խուճապ». Պարբերականն այսպէս է արձագանգել Թրամփի հետ բանավէճում Բայդէնի ձախողմանը:

Իսկ հեղիակաւոր Axios լրատւկան-վերլուծական պորտալը եւս անդրադառնալով թեմային՝ գրել է, որ միակ ճանապարհը, որով ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը կը հեռանայ ընտրապայքարից, այն է, եթէ ցմահ հաւատարիմների նոյն փոքր խումբը, որը թոյլ է տւել նրան առաջադրւել, յանկարծ որոշի, որ նրա հեռանալու ժամանակն է:

Ըստ Axios-ի՝ առաջին տիկինը՝ Ջիլ Բայդէնը, նրա կրտսեր քոյրը՝ Վալերի Բայդէնը եւ 85-ամեայ Թեդ Կաուֆմանը, որը վաղեմի ընկերն է եւ նախագահի մշտական ​​խորհրդականը, ինչպէս նաեւ Սպիտակ տան խորհրդականների մի փոքր խումբ, միակ մարդիկ են, որոնք ԱՄՆ նախագահի հետ կապւած որոշումներ են կայացնում:

«Եթէ ​​Բայդէնը մնայ իր պաշտօնում, դա կը լինի նոյն պատճառով, որ նա որոշեց նորից առաջադրւել. նա եւ օլիգարխիան կարծում են, որ նա նախկին նախագահ Թրամփին յաղթելու շատ աւելի մեծ հնարաւորութիւններ ունի, քան փոխնախագահ Քամալա Հարիսը: Բայդէնի դաշնակիցները իրականացրել են սցենարներ եւ քիչ հնարաւորութիւն են տեսնում, որ Հարիսից բացի, ուրիշ մէկը կարող է առաջադրւել, եթէ նա հրաժարական տայ»,- գրել է Axios-ը:

Related Articles

Back to top button