ՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Հալէպում վճռւում է ոչ միայն Սիրիայի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի հետագայ ճակատագիրը»

«ԱԼԻՔ» – «Հալէպում վճռւում է ոչ միայն Սիրիայի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի հետագայ ճակատագիրը՝ տարածաշրջանի, որտեղ նաեւ մենք ենք»: Այս մասին իր տելեգրամեան ալիքում գրել է ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը:

«Իրաքի տարածքից ժամանած իրանամէտ ուժերի աջակցութեան պայմաններում սիրիական բանակն աստիճանաբար հետ է նւաճում Հալէպի նահանգի՝ ահաբեկիչների կողմից բռնազւաթւած տարածքները։

Դեռեւս չափազանց վաղ է խօսել կառավարական ուժերի ակնառու յաջողութիւնների մասին, սակայն ակնյայտ է, որ Մերձաւոր Արեւելքում. ինչպէս միշտ, ամէն ինչ հերթական անգամ վճռւում է մարտի դաշտում։

Երկդիմի կերպով ահաբեչութիւնն, իբր, քննադատող, սակայն նոյն այդ ահաբեկիչներին հովանաւորող եւ աջակցող էրդողանական վարչախումբը նոյնպէս քաջ գիտակցում է սա, ուստի Հալէպում վճռւում է ոչ միայն Սիրիայի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի հետագայ ճակատագիրը՝ տարածաշրջանի, որտեղ նաեւ մենք ենք»,-  գրել է նա:

Related Articles

Back to top button