ՄիջազգայինՔաղաքական
Թրամփ. «Չինաստանի նախագահի հետ իմ հանդիպումը կը յանգեցնի յաւերժական խաղաղութեան»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կը յանգեցնի «յաւերժական խաղաղութեան», գրում է News.am-ը:
«Իմ հանդիպումը «Մեծ քսանեակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարեւոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կը յանգեցնի յաւերժական խաղաղութեան եւ յաջողութեան։ Աստւած օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։



